Կոտայք Հայաստան Սարն ի վեր

Կիկլոպյան ամրոցի արահետ

By
on
13 Ապրիլի, 2020
Teghenik

Թեղենիքի ռուսալեզու հին քարտեզը

Արի Թեղենիք՝ Կոտայքի մարզի գեղեցկագույն գյուղերից մեկը։ Գյուղն արդեն 103 տարվա պատմություն ունի․ գյուղացիներն ասում են՝ էստեղ գալով՝ Մուշի Դուգնուկ գյուղից գաղթած հայերը գյուղը շրջապատող բնատեսարանը նմանեցրել են հայրենի եզերքին ու որոշել բնակություն հաստատել հենց այդտեղ՝ 1918 թվականին հիմնելով Թղիթ համայնքը։ Թղիթը հետագայում դարձել է Թեղենիք, քանի որ գյուղը շրջապատող անտառը լիքն է թեղիներով։

 

 

 

 

Դե, արի Թեղենիք, գյուղի ցանկացած անկյունից նայիր դեպի հյուսիս։ Գյուղից երեւացողը Հայաստանի շատ անկյունների համար ոչ այնքան արտասովոր ժայռոտ հատված է խիտ անտառներով շրջապատված։ Եվ միայն երկար ու բարակ արշավային արահետներով կարելի է բարձրանալ, հասնել ու տեսնել ժայռը հակառակ կողմից։

Գարնանը ճանապարհը հեքիաթի է նմանվում. խոտը՝ կանա՜չ, ծաղիկները՝ անհաշվելի․․․

Հայկական Սովետական Հանրագիտարան

Ժայռի վրա դեռ կան նախաուրարտական ժամանակներում կառուցված ամրոցի հետքերը։ Ամրոցն ու հարակից բնակավայրը, որոնց մասշտաբների ու երբեմնի հզորության մասին գուցե միայն թռչնի թռիչքի բարձրությունից տեսնելիս կարելի կլինի հստակ պատկերացում կազմել, հազարամյակների պատմություն ունի՝ թվագրվում է մ․թ․ա․ 13-9 դարերին։ Նախաուրարտական ժամանակաշրջանի կիկլոպյան այս ամրոցը կից բնակավայրի մնացորդների հետ միասին կազմում է Թղիթ հնավայրի մի մասը։ Ամրոցի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ (էջ 7):
Տեղացիներն ամրոցը կոչում են «Աշոտ Երկաթի բերդ»․ ասում են՝ Աշոտ Երկաթը ժամանակին այստեղ կանգ է առել՝ իր զորքի հետ շունչ քաշելու։

 

Հենց ամրոցի կողքին կա լճակ, որը ժամանակին փորվել է (ձեռքով!)՝ ապահովելու ամրոցում բնակվողների ջրային ռեսուրսները։ Մինչեւ հիմա էլ՝ ամեն գարնան, երբ անձրեւներն ու ձնհալի ջրերը լցվում են փոսային այս հատվածը, գեղեցկագույն լճակ է գոյանում։ Ամբողջ ամառ հովիվներն այս ամբողջ տարածքից՝ Թեղենիքից մինչեւ Բուժական, նախիրը բերում են՝ արածեցնելու ախորժալի խոտով ու խմելու լճակի ջուրը։ Եվ ամեն ամռան վերջին լճակը չորանում է՝ գարնանը նորից կենդանություն առնելու համար։

 

 

Թղիթալճի արահետի հետագիծը՝

TAGS
RELATED POSTS