Շիրակ

Շիրակի զարդը՝ Արփի լիճ

By
on
7 Փետրվարի, 2020

Հայաստանի ամենացուրտ համայնքի՝ Աշոցքի սարահարթում, ծովի մակարդակից 2023 մետր բարձրության վրա է գտնվում Արփի լիճը։ Մոտ 60 տարի առաջ լիճն արհեստականորեն մեծացվել է՝ կուտակելու հավելյալ ջրային ռեսուրսներ եւ այդպիսով դարձել ջրամբար։

Լիճը հարուստ է ձկնատեսակներով, իսկ ամբողջ ազգային պարկի տարաքծում հանդիպում են միջատներ, կենդանիներ ու թռչուններ, որոնցից շատերը որեւէ այլ տեղում չեն հանդիպում։

Չնայած այն բանին, որ Գյումրիից Արփի լիճ հասնելն իսկական գրունտային փորձառություն է՝ լիճ հասնելուն պես հրաշալի տեսարանները, լռությունն ու թարմությունը մոռացնել են տալիս ճանապարհի դժվարությունները։ Չէ՞ որ այնտեղ, որտեղ կա ասֆալտ, ոչինչ չկա հետաքրքիր։

 

 

TAGS